Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՉԵԼԵՆՋԵՐ 2»



«ՉԵԼԵՆՋԵՐ 2»«Չելենջեր 2-ը» համարվում է Մեծ Բրիտանիայի հիմնական մարտական տանկը: Այն հանձնվել է սպառազինության 1998թ., իսկ ներկայիս նմուշը համարվում է երկրորդ սերնդի տանկ: Բրիտանական տանկն ունի մի շարք առավելություններ:

Այն սպառազինված է 120 մմ տրամաչափի գերճշգրիտ ակոսավոր թնդանոթով: Ուղիղ հրաձգության առավելագույն հեռավորությունը կազմում է ավելի քան 8 կմ: Այդ ցուցանիշով տանկը ռեկորդակիր է:

Անձնակազմին օգնում են կանադական արտադրության կրակի կառավարման համակարգչային և բրիտանական արտադրության մարտի վարման տեղեկատվական համակարգերը, որոնք միավորում  են տանկի բոլոր համակարգերը և մոնիտորները:

«Չելենջեր 2-ը» համարվում է աշխարհի առավել պաշտպանված տանկը բարձրակարգ «The Dorchester» տեսակի զրահի շնորհիվ, որի բաղադրությունը գաղտնի է պահվում: Ենթադրվում է, որ այն կարող է լինել ալյումինի, կերամիկայի և այլ մետաղների խառնուրդ: Տանկի զրահը այնքան ամուր է, որ Իրաքյան պատերազմի ժամանակ բազմիցս դիմակայել է թշնամու նռնականետների փոթորկալից կրակին: Ամբողջ ընթացքում «Չելենջեր 2-ի» զրահը խոցվել է ընդամենը մեկ անգամ, երբ պատահմամբ այն խոցել է մեկ այլ «Չելենջեր 2»:

«Չելենջեր 2» տանկն ունի 1200 ձիաուժ հզորությամբ 12 մխոցային դիզելային շարժիչ և հագեցած է ժամանակակից նշանառության ու գիշերային դիտարկման սարքերով: Այն ի տարբերություն որոշ արևմտյան երկրների արտադրության տանկերի` դանդաղընթաց է, բայց ավելի հուսալի: «Չելենջեր 2-ը» ծանր տանկ է, քանի որ և՛ աշտարակը, և՛ կորպուսը ծածկված են երկրորդ սերնդի  «Chobham» զրահով, որի բաղադրությունը ևս մինչ օրս գաղտնի է պահվում:

Մարտավարատեխնիկական բնութագիրը

Քաշը – 62500 կգ

Անձնակազմը – 4 մարդ

Սպառազինությունը -120 մմ ողորկափող թնդանոթ, 2 գնդացիր – 7.62 մմ,

10 նռնականետ

Շարժիչի հզորությունը – 1200 ձիաուժ

Արագությունը – 59 կմ/ժ

Ընթացքի պաշարը – 450 կմ

Չափսերը

Երկարությունը – 11,6 մ

Լայնությունը – 3,5 մ

Բարձրությունը – 2,5 մ

Խորագիր՝ #03 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Ռազմական


25/01/2018