Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ



Իրանը Ռուսաստանի դեմ հայցով դիմել է միջազգային դատարան: Նա Ռուսաստանից պահանջում է կատարել 2007թ. կնքված պայմանագրի դրույթները և մատակարարել խոստացված «С-300» զենիթահրթիռային համալիրները, որոնց վաճառքը, պաշտոնական Թեհրանի կարծիքով, չի հակասում 2010թ. հունվարին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառմանը: Որպես տարբերակ` Իրանը Ռուսաստանին առաջարկում է մատակարարումն իրականացնել Վենեսուելայի միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010թ. սեպտեմբերին հրամանագիր է ստորագրել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի բանաձևով սահմանված պատժամիջոցները գործադրելու մասին և արգելել «С-300»-ների վաճառքը Թեհրանին: Ռուսաստանը պատրաստ է վերադարձնել գործարքի համար Իրանի վճարած 160 մլն դոլար կանխավճարը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


25/08/2011