ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ
Հնդիկ գործընկերներին ուղարկված ծանուցագրում «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչները հետաձգումը պատճառաբանել են բարձր որակավորման մասնագետների անհրաժեշտ քանակի բացակայությամբ և նավաշինական ձեռնարկություններին համապատասխան սարքավորումների մատակարարման ուշացմամբ:
Հնդկաստանին «Տալվար» դասի «Տեգ», «Տարկաշ» և «Տրիկանդ» ֆրեգատներ մատակարարելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2007թ.: 1,5 միլիարդ դոլար արժողությամբ նավերը պետք է պատվիրատուին հանձնվեին 2011-2012թթ.: Նոր հաշվարկներով, մատակարարումները կավարտվեն 2013թ.:
Այս դասի նավերի ջրատարողությունը 4 հազար տոննա է: 124,8 մետր երկարությամբ ֆրեգատի արագությունը 30 հանգույց է, նավարկության հեռավորությունը` 4,5 հազար մղոն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական