ՆՌՆԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ «ԽԵԼԱՑԻ ԵՆ»
Հարավկորեական Hanwha ընկերությունն արտադրում է ռոբոտ-նռնակներ:
«Խելացի» նռնակը կշռում է շուրջ 700 գրամ: Պաշտպանիչ ծածկի ներսում պայթուցիչից բացի տեղադրված է նաև տեսախցիկ ու ռադիոազդանշանային փոխանցիչ: Նռնակը նետվում է թիրախի ուղղությամբ, ապա այն տեղաշարժվում է հաստ ու դիմացկուն ռետինից պատրաստված թրթուրավոր անիվների օգնությամբ:
Պայմանական վայրում ընկնելուց հետո օպերատորի կառավարմամբ նռնակը հասցվում է անմիջապես թիրախի մոտ և պայթեցվում: Այն կարող է նույնիսկ աստիճաններով մագլցել:
Նռնակն առավել հարմար է մեծ հեռավորության վրա գտնվող նշանակետերը ոչնչացնելու համար: Նախատեսվում է ստեղծել խոշոր չափսերի արբալետ, որով էլ նռնակը կնետվի անհրաժեշտ տարածության վրա:
Հարավային Կորեայի բանակն արդեն զինված է խելացի նռնակներով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական