Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ



ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼՄազերն ու մեր խնդիրները 

 Պարզվում է` կապ կա մեր մազերի և մեր ունեցած խնդիրների միջև: Գիտնականները կարծում են, որ մազերն իրականացնում են մեր կապը տիեզերքի հետ: Հենց դրանք են հավաքում այնտեղից հաղորդվող տեղեկատվությունը և ձևավորում են մարդու էներգետիկան: Պատահական չէ, որ հնում սովորություն կար սիրելիի մազափնջիկը կտրել և կրել մանյակի մեջ: Մազափնջիկի առկայությունը էներգետիկ-հոգևոր կապ է ստեղծում: Նորակոչիկներին սափրում են ոչ միայն հիգիենայի համար. ենթագիտակցորեն իրագործվում է հնագույն ծեսը` հեռացվում է նախկին ինֆորմացիան, որպեսզի այն չճնշի, չխանգարի նոր կյանքում:

 

Ասա` ինչ ֆիլմ ես դիտում

 Անգլիացի գիտնականները, ուսումնասիրելով տարբեր ֆիլմերի ազդեցությունն էնդոկրին համակարգի գործունեության վրա, եկել են հետևյալ եզրակացության: Սիրային ֆիլմեր դիտելիս 10 տոկոսով իջնում է տեստոստերոնի մակարդակը, այսինքն` պակասում է ագրեսիվությունը: Քրեական և ռազմական ֆիլմերը որոշ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը 1/3-ով բարձրացնում են, կանանց մոտ փոփոխությունն աննշան է: Իսկ դեռահասների վրա մեծական ֆիլմերը շատ ուժեղ են ազդում: Նրանց օրգանիզմում 30 տոկոսով ավելանում է մելատոնինի քանակությունը, և խախտվում է հորմոնալ հավասարակշռությունը: Սա իր հերթին բերում է վաղաժամ հասունացման, և բոլոր օրգաններն իրենց կարողություններից վեր ծանրաբեռնվում են: Հոգեբանները համոզված են, եթե ցանկանում եք ավելի լավ ճանաչել մարդուն, իմացեք, թե ինչ ֆիլմեր է դիտում:

 

Ժպտալն ավելի հեշտ է

 Հիվանդությունների շուրջ 30 տոկոսը պայմանավորված է սթրեսի բարդացումներով: 

Հիշեք` սթրեսն այն չէ, ինչ կատարվել է մեզ հետ, այլ մեր վերաբերմունքն է դրա հանդեպ: Հիշեք նաև, որ առողջության կարևոր գրավականներից մեկի լավատեսությունն է, այն նաև երջանկության բաղադրատոմսի գլխավոր բաղադրիչն է, և ի վերջո` մի խնայեք ձեր ժպիտը: Ժպտալուն մասնակցում է 17, իսկ խոժոռվելուն` 43 մկան: Փաստորեն, ժպտալն ավելի հեշտ է…

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Հոգևոր-մշակութային


15/02/2018