Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՌՈՒՍ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Սեպտեմբերի 16-23-ը ՌԴ «Գորոխովեցկի» և «Աշուլուկ» հրաձգարաններում կանցկացվի «Միության վահան-2011» ռուս-բելառուսական համատեղ օպերատիվ զորավարժությունը:

Երկու կողմից զորավարժությանը կմասնակցի 12 000 զինծառայող, 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 200 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում` 100 տանկ:

Զորավարժության օպերատիվ միացյալ իրավիճակի սցենարով նախատեսվում է իրագործել պաշտպանական բնույթի միջոցառումներ:

Ներկայացնելով համատեղ զորավարժության մանրամասները` Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը նշել է, որ 2011թ. մարտական պատրաստության ծրագրով նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի և արտասահմանյան բանակների զինծառայողների համատեղ պատրաստության ավելի քան 40 միջոցառում, հիմնականում ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ երկրների հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


29/08/2011