Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՈԼԵՋԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՈԼԵՋԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՄարտի 7-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այցը նպատակը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի, մարտահրավերների, ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ առավել խորը պատկերացում կազմելն էր:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Համալսարանի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչները: Նա նշեց, որ Համալսարանի կրթական բաղադրիչը իրագործում է հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության (վերապատրաստման) ծրագրեր և նախատեսում է գործարկել նաև մագիստրոսական կրթություն: Պրոֆեսոր Քոթանջյանի խոսքով՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ, հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքները՝ որպես գիտելիք, տեղափոխելով լսարան:

Հանդիպման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ Դավիթ Մանասյանը, կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ Վահրամ Պետրոսյանը և Ազատ Դավթյանը՝ ներկայացնելով տարածաշրջանային անվտանգության դինամիկայի տարբեր ասպեկտները: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը ներկայացրեց կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կատարած հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը և ՏՀՏ ոլորտի ղեկավար համակարգի (CIO) տեղայնացման և Հայաստանում ներդրման նախագիծը:

Հյուրերը տպավորված էին այցով և հույս հայտնեցին, որ համագործակցություն կծավալվի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի միջև:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Խորագիր՝ Նորություններ


07/03/2018