Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ



ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱԱշխարհում ամենաշատը խաղաղություն մայրերն են ուզում և օրհնաբեր խաղաղությունը պաշտպանելու, պահպանելու համար բանակ են ճանապարհում  աշխարհում իրենց համար ամենաթանկը՝ որդիներին:

Եվ ամեն օրը դառնում է կարոտ ու սպասում… Բանակին վերաբերող ամեն լուր զինվորի մոր սրտի միջով է անցնում:

«Հայ զինվորը» շարունակում է տոնական այս միամսյակի առիթով լուսանկարային ռեպորտաժի միջոցով ներկայացնել ակնթարթներ ծառայողական առօրյայից…

Սիրելի՛ մայրեր, «Հայ զինվորը» մշտապես ձեր որդիների կողքին է՝  հավաքակայան  մտնելու առաջին իսկ պահից մինչև զորամասեր, դիրքերից մինչ վերադարձ հարազատ օջախներ:

Շնորհակալ ենք Ձեզ, հայրենիքին քաջ ու անվախ որդիներ պարգեւելու համար:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ 

Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Բանակ և հասարակություն


15/03/2018