ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ
Ձեր ամեն օրը կարոտ եւ սպասում է, անքուն գիշերներ…
Զինվորի մոր համար ժամանակը հիմա ուրիշ չափագրում ունի` որդու զանգից զանգ…
Համբերություն ձեզ, սիրելի մայրեր… Իսկ ժամանակը իր սովորական հունով ընթանում է: Օրերը կգումարվեն իրար, կդառնան ամիսներ, ամիսները` տարիներ ու` բարեւ, մամ ջան, զինվորդ տուն է վերադարձել…
Սիրելի մայրեր, «Հայ զինվորը» շարունակում է տոնական այս մեկամսյակի առիթով գեղեցիկ անակնկալ մատուցել ձեզ` լուսանկարային ռեպորտաժի միջոցով ներկայացնելով ակնթարթներ զինվորական առօրյայից: Ձեզնից ինչ-որ մեկը լուսանկարներում երեւացող զինվոր տղաների մեջ կտեսնի իր որդուն, թանկ ու հարազատ դեմքեր…
Սիրելի մայրեր, «Հայ զինվորը» մշտապես ձեր որդիների կողքին է` հավաքակայան մտնելու պահից մինչեւ զորամաս, դիրքերից մինչեւ հարազատ օջախներ:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ