Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՄարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը, որի շրջանակներում մարտի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցկացված նիստում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալլեյտենանտ  Հայկ Քոթանջյանը հանդես է եկել զեկուցում-դասախոսությամբ: Նա ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման մեթոդաբանությունն ու հիմնական ուղղությունները: ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ) եղել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գիտական համադասողը, իսկ այժմ ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ ստեղծված ՊԱՀՀը կիրառում է այդ գործընթացում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի կենտրոններում անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները: Պրոֆեսոր Քոթանջյանն իր զեկուցումը ներկայացրել է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հավաքի մասնակիցներին ներկայացված զեկուցումների լույսի ներքո:

 

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Խորագիր՝ Նորություններ


22/03/2018