Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ



ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՀայաստան կատարած հերթական այցի շրջանակներում մարտի 22-ին ՆԱՏՕի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գեներալլեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Նա կարևորել է Հայաստանում իրականացվող պաշտպանական կրթության բարեփոխումների գործընթացում ՆԱՏՕի փորձագիտական խմբի ցուցաբերած աջակցությունը: Հ. Քոթանջյանի ներկայացմամբ՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելի ու ռուսաստանյան կենտրոնների փորձի համադրմամբ:

Հյուրերին ներկայացվել է 2017 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԱՀՀ-ում իրականացված ներգերատեսչական վերապատրաստման 4-շաբաթյա դասընթացի հիմնական արդյունքները, ինչպես նաև ՊԱՀՀ-ի մշակած միջգերատեսչական ձևաչափով 8-շաբաթյա վերապատրաստման դասընթացի ծրագիրը: Նշվել է, որ 2018 թ. մայիս-հունիս ամիսներին իրականացվելիք դասընթացում ներգրավվելու են պաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների տեղակալները:

Հայկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը ձեռնամուխ է եղել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայմանը:

Հանդիպման ընթացքում զեկուցումով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետի` կրթության գծով տեղակալՌազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը:

ՆԱՏՕի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագիտական խմբի անդամ, կանադացի բրիգադի գեներալ (պաշտոնաթող) Էռնեստ Բենոն ներկայացրել է «Ռազմավարական առաջնորդների կրթություն՝ միջգերատեսչական համագործակցային միջավայրում» վերնագրով դասախոսությունը:

Զեկուցումներից հետո ծավալվել է մասնագիտական քննարկում, հյուրերը հարցեր են ուղղել ՊԱՀՀի մասնագետներին: Հանդիպման վերջում ՆԱՏՕի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն իր գոհունակությունն է հայտնել այցից:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Խորագիր՝ Նորություններ


22/03/2018