ԱՐՁԱԳԱՆՔ. ՌՈՒՍ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ
Վերջերս «Հայ զինվոր» թերթի լուսանկարիչ Արեգ Վարդանյանը «Էրեբունի» ավիացիոն բազայում էր: Գնացել էր հետեւելու ռուսական «Ստրիժի» խմբի բարձրագույն պիլոտաժի հնարքների կատարմանը: Խումբն առաջին անգամ էր Երեւանում: Եվ ահա հայկական երկնքում մեկնարկում է «Բարեկամություն-2018» միջոցառումը: Օդ են բարձրանում չորրորդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչները: Օդաչուները՝ խմբով և անհատական, ցուցադրում են իրենց ունակությունները, կատարում մեծ վարպետություն պահանջող «Տակառ», «Նեստերովի օղակ», «Պելենգ», «Բուրգ» հնարքները: Կործանիչների միջեւ բարձրության տարբերությունը երբեմն մեկ մետր է, իսկ հեռավորությունը` ընդամենը երեք: Իսկ երբեմն էլ այնպիսի տպավորություն է, թե ինքնաթիռների միջեւ ամենեւին էլ տարածություն չկա:
Մեր լուսանկարիչը որսում է ուշագրավ դրվագները: Եվ հանկարծ ֆոտոխցիկի օբյեկտիվի մեջ նկատում է ուղղահայաց սլացող կործանիչների ճանապարհը հանդարտ երիզող, թեւերը լայնատարած բացած մի արագիլ: Լուսանկարը դարձավ մեր թերթի ֆեյսբուքյան էջի վերջին շաբաթվա ամենադիտվածը, արժանացավ բազում հավանումների եւ մեկնաբանությունների: Արձագանքեցին անգամ բոլորին զարմացրած ռուս օդաչուները: Նիկ Սուրկով. «Êëàññíîå ôîòî!!! Àâòîðó îãðîìíûé ïðèâåò è óâàæåíèå çà ïðîôåññèîíàëèçì!!! Ñïàñèáî, äåéñòâèòåëüíî ïðîôè!!!»: Սերգեյ Սվոբոդին. «Óíèñîí ëó÷øåé ãðóïïå íà çåìëå!!!» : Մեր էջի մշտական հետեւորդներն էլ նշում են. «Այսպիսի բան չէի տեսել, ապրե՛ս, Արեգ ջան», «Միայն բանակի թերթի լուսանկարիչը կարող է նման կադր բռնացնել»:
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»