Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ ԿԱՌԱՋԱՐԿՎԻ ԾԱՌԱՅԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Այս մասին Տրիպոլիում հայտարարել է Լիբիայի ազգային անցումային կառավարության ներքին գործերի նախարար Ահմադ Դարրատը` անդրադառնալով քաղաքացիական անձանց մոտ զինապահեստներից գրավված մեծաքանակ զենքի առկայության խնդրին:

Երկրի գրեթե բոլոր քաղաքներում ապստամբները մութն ընկնելուն պես սկսում են օդ արձակվող կրակահերթերով նշել իրենց հաղթանակը, ինչից հետո շատ հաճախ առանց այն էլ լեփ-լեցուն հիվանդանոցներ են բերվում նոր վիրավորներ:

Միաժամանակ, Տրիպոլիում դեռ հազիվ մի քանի տասնյակ ոստիկան ու ավտոճանապարհային տեսուչ է արձագանքել ծառայության ներկայանալու մասին ազգային անցումային կառավարության կոչերին:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


31/08/2011