ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ԵՎ ԱՄՆ-ԻՆ
Իրանը նախատեսում է մեկ սուզանավ և մեկ ռազմանավ ուղարկել Կարմիր ծով և Ադենի ծոց: Իրանի ռազմական նավատորմի ծովակալ Հաբիբուլլի Սայարին նշել է, որ բաց ծովում նավերի պարեկությունը կցուցադրի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային հզորությունը:
Այս տարվա փետրվարին Իրանը Սուեզի ջրանցքով ռազմանավեր էր ուղարկել Միջերկրական ծով` Սիրիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: Դա վրդովմունքի ալիք էր բարձրացրել Իսրայելում, որտեղ նման տեղաշարժերը ընկալվել են որպես սադրիչ գործողություններ:
Իսրայելում և ԱՄՆ-ում իրանական նավերի հերթական տեղաշարժը նույնպես համարել են Մերձավոր Արևելքում ռազմավարական կայունությունը խաթարող գործոն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան