Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» 25 ՏԱՐԵԿԱՆ Է



ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔՀայոց բանակն այն էր, ինչ մենք երազում էինք դարեր շարունակ։ Երազում էինք ծածուկ, մեր երազանքը մշուշներով քողարկած։ Հավատում կամ չէինք հավատում, որ մի օր Աստծո կամոք կարժանանանք այդ բախտին։ Բանակ ունենալու տենչը դառնում էր բանաստեղծություն, դառնում էր երգ ու հնչյուն, ապրելակերպ, բայց ոչ երբեք՝ հաղթանակ։ Ես երջանիկ եմ. ես տեսա Հայոց բանակի ծնունդը, ընթացքը։ «Հայ զինվոր» թերթը, որի խմբագիրը լինելու պատիվն ունեցա վեց տարի, ծնվեց ու առնականացավ բանակի հետ համընթաց, ապրեց բանակի հոգսերով, ճաշակեց բանակին վիճակված բերկրանքն ու դառնությունը եւ հաղթեց։ «Հայ զինվորը» փորձեց բանակն ավելի տեսանելի դարձնել ժողովրդին, ավելի սիրելի։ Փորձեց հասարակության մեջ վառ պահել այն պարզ ճշմարտությունը, որ Ազգային բանակը ժողովրդի եւ պետության գոյության հիմնական երաշխիքն է, որ բանակը ամեն ինչից առաջ եւ ամեն ինչից առավել՝ անսակարկելի անհրաժեշտություն է։ Կարծում եմ, թերթն իր առաքելությունը կատարեց եւ շարունակում է կատարել բարեխղճորեն եւ պատվով։

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Բանակ և հասարակություն


12/04/2018