Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱպրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ: Երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարի պաշտոնակատարին, որոնց հիմնական մասը վերաբերել են վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին։

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է երևանյան երթերին ու հավաքներին, խոսել հատկապես զինված ուժերի հետ որևէ կերպ առնչված ելույթների մասին, անդրադարձել նաև օրեր առաջ երթերին զինծառայողների միանալու հանգամանքին, որը համարել է անթույլատրելի քայլ։ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, և բանակի ղեկավարությունն ու ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՊաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ արձանագրել է, որ հակառակորդի զորքերի տեղաշարժը ու կուտակումները չեն դադարել՝ նշելով, որ շատ-շատերը չեն էլ կարող պատկերացնել հնարավոր վտանգների չափը։

Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերն ամեն րոպե հետևում են հակառակորդին ու պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության։

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։

Խորագիր՝ Նորություններ


01/05/2018