Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ



ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ  ՀՀ սահմանամերձ տարածքներում և Արցախում ծառայող զինվորների ավելի քան 1500 ծնողներ այցելեցին իրենց հարազատների հիմնական ծառայության վայրեր, որտեղ զինվորական հրամանատարության կողմից ստեղծված էին բոլոր հնարավոր պայմանները:

Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի  շարահրապարակում նախատեսված ժամին տեղի ունեցավ սպասված հուզիչ հանդիպումը. զինվորները գրկախառնվեցին իրենց հարազատների հետ, իսկ ծնողներն ուրախության արցունքները սրբելով` երկա՜ր ողջագուրվում էին, զրուցում ու բարի ծառայություն մաղթում զինծառայողներին: Զորամասի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը, զորամասի հրամանատարության ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, զինվորներն ու նրանց հարազատները:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ողջունելով ներկաներին` նշեց, որ այսօր հայ զինվորը շատ ավելի գաղափարապես պատրաստված է, ունի բարոյակամային բարձր հատկանիշներ: Նրանք Հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը կատարում են բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ:

Երևանի քաղաքապետարանի զորահավաքային բաժնի պետ Արսեն Բաղրամյանը ողջունելով զինվորներին` շնորհակալություն հայտնեց երևանաբնակ ծնողների և նրանց զինվոր զավակների հաճելի հանդիպման կազմակերպիչներին: Նա ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինվորների պարգևատրեց Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


08/05/2018