ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Կենիչրո Սեսամեին և ռազմական կցորդ գնդապետ Կազույա Օնոյին (նստավայրը Մոսկվա) ` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Օնոյին համագործակցության համար և մաղթել է հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Լևոն Այվազյանը հույս է հայտնել նաև, որ պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումները համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կստեղծեն:
Գնդապետ Օնոն իր հերթին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ ՀՀ-ում նոր ռազմական կցորդի հավատարմագրումից հետո մոտ ապագայում առաջընթացը կարձանագրվի:
Խորագիր՝ Նորություններ