ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչ ենթակա տեղեկատվական և հաղորդակցական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն մասնագիտություններով:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև հունիսի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am հղմամբ:
Հարցերի, համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝+374 10 294416:
Խորագիր՝ Նորություններ