Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՀայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստան այցելած Դրո և Ֆիլիպ Կանայանները, Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Արցախի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանի ուղեկցությամբ, մայիսի 24-ին այցելել են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ): Հյուրերին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Այցի նպատակը Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Բաշ-Ապարանի հերոս, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի անունը կրող Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) գործունեությանը ծանոթանալն էր:

ԱՌՀԻ-ի ստեղծումը պաշտպանական ոլորտում Հայաստան – Սփյուռք արդյունավետ համագործակցության առաջին քայլերից էր: ՀՀ-ում ազգային անվտանգության ռազմավարական խնդիրներով զբաղվող հաստատություն ունենալու գաղափարը Կանայանների ընտանիքում ծնվել էր վաղուց: Ինստիտուտի ստեղծման նպատակով, Կանայանների ընտանիքի նախաձեռնությամբ, 1998 – 2000 թթ. ԱՄՆ-ի և Կանադայի հայաշատ համայնքներում կազմակերպվել էր դրամահավաք, որի կազմակերպիչների թվում է եղել նաև այն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Հ. Քոթանջյանը:

ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱՌՀԻ-ն հիմնվել է ՀՀ-ում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ձևավորման նախագծի շրջանակում, որպես ապագա համալսարանի հետազոտական բաղադրիչ, դրա մտավոր հենք և կազմակերպական առանցք: ԱՌՀԻ-ի գործունեության մեկնարկը տրվել է 2005 թվին:

2016 թ. հունվարի 28-ին տեղի ունեցավ ԱՌՀԻ-ի հենքի վրա ստեղծված ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ԱՌՀԻ-ն, շարունակում է իր գործունեությունը՝ որպես Համալսարանի հետազոտական բաղադրիչ:

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Քոթանջյանը հյուրերին ծանոթացրել է ՊԱՀՀ-ի գործունեությանը, իսկ ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ – Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը մանրամասներ են ներկայացրել ԱՌՀԻ-ի ձեռքբերումներից: Հյուրերը տպավորված էին այցով, նրանք գոհունակությամբ և բարձր են գնահատել ՊԱՀՀ-ի, մասնավորապես՝ ԱՌՀԻ-ի հայրենանվեր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի անվտանգության, Հայաստան – Սփյուռք կապի ամրապնդման:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Խորագիր՝ Նորություններ


25/05/2018