Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ` ՑԱՎՈՏ ՀԱՐՑ



«Ռոսիյսկայա գազետա»-յի հրապարակման համաձայն` ՌԴ զինված ուժերի ավելի քան 160 գեներալներ և գնդապետներ Մոսկվայից հեռավոր շրջաններ տեղափոխվելուց հրաժարվելու պատճառով կհեռացվեն զինվորական ծառայությունից:

Իրենց պաշտոններից կզրկվեն ինչպես գլխավոր շտաբի, այնպես էլ նախարարության կենտրոնական վարչությունների աշխատակիցներ:

Բարձրաստիճան զինվորականների տեղափոխությունը կատարվում է ռազմական բարեփոխումների պահանջներին համապատասխան: Ծրագրի շրջանակներում ռազմական օկրուգները փոխարինվել են ռազմավարական հրամանատարություններով` «Արևմուտք», «Արևելք», «Կենտրոն» և «Հարավ», որոնք պետք է համալրվեն համապատասխան սպայական կադրերով:

Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել էր, որ վերջին 15 տարիների ընթացքում մի շարք զինծառայողներ առանց Մոսկվայի սահմաններից դուրս գալու լեյտենանտից հասել են մինչև գեներալի կոչման, այդ պատճառով էլ դժվարությամբ են համաձայնվում տեղափոխվել շրջաններ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


06/09/2011