ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.
Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական ակադեմիա (Սեն Սիր Քոեթքուիդան) ` մոտոհրաձիգ մասնագիտությամբ – 2 տեղ: Ուսման տևողությունը` 4 տարի:
Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` «Ֆրանսերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննությունների արդյունքներով: 2019թ. մարտին թեկնածուները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը մրցութային կարգով միասնական քննություններ են հանձնելու «Ֆրանսերեն» (շարադրություն, բանավոր), «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության քննություն (պատմություն, աշխարհագրություն և այլն (SAT)):
Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի ռազմական ակադեմիա (Վեսթ Փոինթ)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ – 3 տեղ: Ուսման տևողությունը` 4 տարի:
Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` «Անգլերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննությունների արդյունքներով: 2019թ. 1-ին կեսին թեկնածուները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և Հայաստանի Ամերիկյան hամալսարանում մրցութային կարգով միասնական քննություններ են հանձնելու «Անգլերեն» (TOEFL), «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության քննություն (պատմություն, աշխարհագրություն և այլն (SAT)):
Նշված ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև ընդունելության քննությունների կազմակերպումը, պետք է սովորեն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և զուգահեռաբար նախապատրաստվեն արտերկրի ռուհերի ընդունելության քննություններին:
Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:
Ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ դիմորդները կարող են ստանալ` զանգահարելով +374 (93) 90-99-16 հեռախոսահամարով:
Խորագիր՝ Նորություններ