ԿԱՐԵՎՈՐՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հունիսի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Յամադային նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումների հեռանկարները:
Դեսպան Յամադան իր հերթին շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ նոր ջանքեր կներդնի պաշտպանության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ հումանիտար ականազերծման և ականների վտանգների մասին իրազեկման ոլորտներում, համագործակցությունը զարգացնելու համար:
Խորագիր՝ Նորություններ