Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԵՆՔԸ



ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԵՆՔԸ

Հունիսի 22-ին պաշտպանության նախարարությունում անցկացվեց «Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ազգային վիճակագրական պետական կոմիտեի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոռեկտորներ, դասախոսներ,  հոգեբաններ, սոցիոլոգներ, կրթօջախների տնօրեններ:

Կոնֆերանսը վարում էր ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը: Ելույթներով հանդես եկան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ԶՈՒ մարտական պատրաստության վարչության  պետ-ԳՇ պետի տեղակալ,  գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ :

ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հայրապետական օրհնությունից հետո կոնֆերանսի մասնակիցները իրենց զեկույցներում արժեւորեցին հայ ընտանիքը՝ որպես բարձր բարոյական արժեքներ կրող, հավատքը պահպանող միավոր: Բոլոր զեկույցներում շեշտադրվեց ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք, հայրենիքի պաշտպանի օրրան, որպես արդյունավետ զինվորական ծառայության հիմք, երկրի պաշտպանի արժեհամակարգի ձևավորման կարևոր ինստիտուտ:

«Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով առաջին անգամ անցկացվող և ներկայացուցչական առումով ընդգրկուն միջոցառումն անցավ առողջ քննարկումների  և բազմակարծության մթնոլորտում:

Սամվել Հարությունյան

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/06/2018