ՇՈՒՐՋՕՐՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ
2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:
Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը:
Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ հսկելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքների և քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու և, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որ օդանավակայանի տարածքում հսկող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոնները:
Խորագիր՝ Նորություններ