Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ



ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄՀունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը:

Մրցույթին մասնակցել են ծրագրավորողներ, կիբեռանվտանգության և ցանցային ադմինիստրացիայի ոլորտով հետաքրքրվող զորակոչիկներ: Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական փորձառու հանձնաժողովն ընտրում է լավագույններին, ովքեր իրենց ժամկետային զինվորական ծառայությունը երկու տարի կհամադրեն մասնագիտական գործունեության հետ և հնարավորություն կստանան առավել արդյունավետ օգտագործել մասնագիտական կարողությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։

Մրցույթի առաջին փուլի մեկնարկին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է ոլորտի մասնագետների հետ, հետաքրքրվել նրանց դիտարկումներով, մրցույթին մասնակցող զորակոչիկների կարողություններով և դրանք զինված ուժերում կիրառելու հնարավորություններով:

Խորագիր՝ Նորություններ


26/06/2018