Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ



ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆՀուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները և ծրագրերը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները, զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զինծառայողների համար կրթական նոր ծրագրերի մշակման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: 

Խորագիր՝ Նորություններ


04/07/2018