Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸՀուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի քննարկմանը։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, նախարարի տեղակալների և համապատասխան վարչությունների պետերի հետ քննարկել են հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացիկ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է մայրաքաղաքում և մարզերում պետական աջակցությամբ զինծառայողների համար բնակարան ձեռք բերելու առավելագույնս մատչելի պայմաններով հնարավորություններ ստեղծելու առաջարկները։ Մասնավորապես՝ շեշտադրվել է ոչ միայն շուկայում գործող նվազագույն տոկոսադրույքի սահմանման, այլև բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարի բեռը թեթևացնելու կարևորությունը։

«Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագիրը ՀՀ ԶՈՒ զինծառայողներին հնարավորություն կտա գործող նվազագույն տոկոսադրույքով և արտոնյալ այլ պայմաններով բնակարանի ձեռքբերման երկարաժամկետ հիփոթեքային վարկ ստանալ:

Խորագիր՝ Նորություններ


26/07/2018