Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ



ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՀուլիսի 24-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շրջանակում կազմակերպվել է քննարկում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի առաջին շրջանավարտների զինծառայության սոցիալ-հոգեբանական հարմարվողականության թեմայով:

Քննարկման ընթացքում շրջանավարտները ներկայացրել են զինվորական ծառայության վերաբերյալ իրենց պատկերացումները, սպասումներն ու մտահոգությունները: Անդրադարձ է եղել կանանց կողմից տղամարդկանց կոլեկտիվների կառավարման խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ փորձագետները առաջարկություններ են ներկայացրել:

Խորագիր՝ Նորություններ


27/07/2018