Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՎԵՀԱՆՁՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ – 2018» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ



ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՎԵՀԱՆՁՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ – 2018» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ2018թ. օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner – 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները զորավարժության շտաբում կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների՝ կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:

Զորավարժությունն անցկացվելու է Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից: Զորավարժությունը չի կազմակերպել ՆԱՏՕ-ն. դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը զորավարժությանը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:

2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը:

Խորագիր՝ Նորություններ


31/07/2018