ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը և իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, նաև նախիջևանյան հատվածում: Քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:
Խորագիր՝ Նորություններ