ԱՅՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ ԵՎ ՄՈՒՐԱՑԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը օրերս դիտարկման նպատակով այցելել է կենտրոնական հավաքակայան և Մուրացանի ԿԿԶՀ։
Գնդապետ Ավետիսյանը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի կազմակերպման գործընթացին, զրուցել զորակոչիկների հետ: Մուրացանի ԿԿԶՀ-ում նույնպես հանդիպել է զորակոչիկների հետ և ծանոթացել նրանց առողջական վիճակին։
Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների գանգատները և դրանց լուծման տարբերակները։
Խորագիր՝ Նորություններ