ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՐՈՑՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները:
Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում:
Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաև հանրային դիրքորոշումը։ Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից և այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն:
Խորագիր՝ Նորություններ