Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՕգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը` «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Նույն օրը գեներալ-գնդապետ Ա. Ֆոմինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև առկա քաղաքական, ռազմական և դաշնակցային հարաբերությունների խորացումը: Քննարկվել են ռազմաքաղաքական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջնային ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեությանն առնչվող հարցերին:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄԴավիթ Տոնոյանը Ալեքսանդր Ֆոմինին տեղեկացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:

Կողմերը, անդրադառնալով «Միջազգային բանակային խաղերին», քննարկել են երկու պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների` մրցախաղերին մասնակցության ընթացքը և միջանկյալ արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին կմասնակցի մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» փակման հանդիսավոր արարողությանը:

Խորագիր՝ Նորություններ


03/08/2018