Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸՀիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը: Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

ՀՀ  պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը.

  • «Սինոփսիս Արմեինա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյան,
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյան,
  • «Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյան,
  • ՀՊՄՀ մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյան,
  • «Զինվորի մայր » ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյան,
  • «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Էդուարդ Մանևիդիս,
  • «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան,
  • «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ` Աստղիկ Ավետիսյան,
  • ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյան,
  • «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյան,
  • «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան,
  • «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյան,
  • «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Թամոյան,
  • ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյան,

«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի աշխատակից Աիդա Պապիկյան:

Խորագիր՝ Նորություններ


08/08/2018