Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԻ ՕԴՈՒԺԸ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ



Իրանի ռազմաօդային ուժերը հարձակողական բնույթի 10-օրյա զորավարժություններ են անցկացնում, որոնց ընթացքում նախատեսվում է օդային մենամարտերի տարատեսակ սցենարներ մշակել: Զորավարժությունների ղեկավարն է բրիգադի գեներալ Մոհամեդ Ալավին: Նա նշել է, որ ստեղծվել է իրական մարտ վարելու համար համապատասխան պայմաններ:

Մարտական թռիչքների ամենաակտիվ փուլը կկայանա սեպտեմբերի 13-ին: Су-24, МиГ-29, F-4, F-5, ինչպես նաև C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռները կցուցադրեն Իրանի ռազմաօդային ուժերի մարտունակությունը և երկրի օդային տարածքը պաշտպանելու կարողությունը:

Մինչդեռ Իսրայելում այսօր զորավարժություններ են անցկացվել ատոմային հետազոտությունների «Դիմոնա» կենտրոնի շրջակայքում, որոնց ընթացքում մշակվել են ատոմային կենտրոնի վրա հարձակման դեպքում, այդ թվում հրթիռային, ուժային կառույցների և փրկարար ծառայությունների ներկայացուցիչների գործողությունները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


08/09/2011