Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՕգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին։ Հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։

Մի խումբ ամերիկահայերի կողմից ստեղծված հիմնադրամն  առաջին բուժօգնության պարագաներ է նվիրաբերում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ տրամադրում ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնին։

Ռազմիկ Արզումանյանը պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ռազմաբժշկական կենտրոնից բացի, հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաև այլ ուղղություններով՝ զինծառայողների ծառայությունն ու կենցաղն առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու համար։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի՝ բանակի զարգացմանը միտված գործունեության համար և նշել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Խորագիր՝ Նորություններ


09/08/2018