ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՕԳՆԵԼ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻՆ
Մոսկվայի կառավարությունը հրաժարվել է ՌԴ Սևծովյան նավատորմին ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումից: Բյուջեում համապատասխան փոփոխություններն ընդունվել են քաղաքային դումայում սեպտեմբերի 7-ին:
Քաղաքային իշխանությունների կարծիքով այդ ծրագրի համար նախկինում հատկացված միջոցները ծախսվել են անարդյունավետ, հատկացվել են «ոչ թափանցիկ» սխեմայով: Միաժամանակ նրանք հույս են հայտնել, որ պաշտպանության նախարարությունը բավարար միջոցներ ունի Սևաստոպոլում իր զինծառայողների կարիքները հոգալու համար:
Մոսկվայի կառավարությունը Սևծովյան նավատորմին սկսել է օգնել 1994թ.: Հատկացված միջոցներով նորոգվել են զորանոցներ, կառուցվել են բնակելի շենքեր, դպրոցներ զինծառայողների երեխաների համար, վճարվել են ուսուցիչները, իրականացվել են թանկարժեք բժշկական վիրահատություններ, կազմակերպվել է զինծառայողների և նրանց ընտանիքների հանգիստը: Նշված գումարներով նաև իրականացվել է Միջերկրական ծովում որոշ ռազմանավերի մարտական հերթապահություն:
2011թ. ծրագրով նախատեսվում էր հատկացնել 70,6 միլիոն ռուբլի:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական