Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ



ՌԴ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸՕգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Ապագա սպաները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, բարձր պահել հայոց բանակի պատիվը, սովորել բարձր առաջադիմությամբ, պատվով ու նվիրումով կատարել ծառայողական պարտականությունները:

Կարևորելով բանիմաց ու գրագետ սպաների դերն ու նշանակությունը երկրի անվտանգության ապահովման գործում՝ ԶՈՒ ԳՇ պետը կուրսանտներին մաղթել է արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն՝ վստահություն հայտնելով, որ ուսման ավարտին նրանք պատվով կկատարեն զինվորականի դժվարին, բայց պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը:

Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների հանդիսավոր քայլերթով:

Խորագիր՝ Նորություններ


22/08/2018