Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ



ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸՀավաք-պարապմունքների երրորդ օրը՝ օգոստոսի 29-ին, դասախոսություններով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և նույն վարչության սպաները։

Բանախոսների ելույթների թեմաներն էին՝ պետության միասնական կառավարման համակարգի էությունը և դրան ներկայացվող պահանջները, պետության միասնական կառավարման համակարգը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման առանցքային խնդիրները, շտաբային մարզումների հիմնական դրույթները և մշակվող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց նախապատրաստման և անցկացման կարգը։ Օրվա ավարտին ցուցադրվել է տեսաֆիլմ՝ շտաբային մարզումների նախապատրաստման և անցկացման վերաբերյալ։

Խորագիր՝ Նորություններ


29/08/2018