ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՌԻԲԻՆՍԿԿԻԻՆ
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության, մասնավորապես՝ ռազմակրթական համագործակցության խորացման հեռանկարները։ Պաշտպանության նախարարը կարևորել է հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուսաստանյան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող հայ զինվորականների՝ ռուսաց լեզվի իմացության խորացման անհրաժեշտությունը և դրան միտված համատեղ ծրագրերի իրականացումը։
Սերգեյ Ռիբինսկին գոհունակությամբ է խոսել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակի մասին և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը կրթական և մշակութային ոլորտներում՝ առանձնահատուկ կարևորելով ռազմակրթական ծրագրերի իրականացումը։
Խորագիր՝ Նորություններ