ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ Հայաստանում աշխատանքային գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ԱՄՆ նահանգային համագործակցության շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ փոխգործակցության 15-ամյակի միջոցառումների անցկացումը այս տարվա սեպտեմբերին:
Կողմերն անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության այլ օրակարգային հարցերի և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաների:
Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է շփման գծում հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակը:
Խորագիր՝ Նորություններ