ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է միջպետական ռազմակրթական համագործակցության շրջանակում արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ սպաների հետ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջանավարտներին խորհրդանշական սպայական դաշույններ է հանձնել և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում:
Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին: