ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում հանդիսավոր միտինգներով և զինվորական կարգով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը:
ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում սեպտեմբերի 1-ին կայացել է կրթօջախի կուրսանտների, ինչպես նաև տեխնոլոգիական վաշտի ժամկետային զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:
Նրանց ողջունել և շնորհավորել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչները և կրթահամալիրի սպաները, հորդորել ջանք ու եռանդ չխնայել՝ ռազմական գործի առանձնահատկություններին տիրապետելու և մրցունակ մասնագետներ դառնալու համար: