ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Գիտելիքի օրվա կապակցությամբ ենթակա զորամասերին կցագրված դպրոցներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին իրենց մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման զորամասերի զինծառայողները:
Հանդիսություններին մասնակից սպաները ելույթ են ունեցել տարբեր թեմաներով, մասնավորապես՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի դրույթների պարզաբանումներով:
Դպրոցների տնօրինությունը, մասնակից սպաներն ու հյուրերն իրենց ելույթներում կարևորել են բանակ-հասարակություն կապերի ամրապնդման և նոր մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և նշել, որ բարձր արդյունքներ կարող է ապահովել մատաղ սերնդի հետ շարունակական և հետևողական աշխատանքը, որի կարևոր գործիքներից են հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող տարաբնույթ համատեղ միջոցառումները: