Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏԸ



ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏԸՔաշաթաղի շրջանում տեղակայված զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ և շրջվարչակազմի աջակցությամբ Իշխանաձոր գյուղում և Միջնավան քաղաքում կազմակերպվեց տոնական միջոցառում՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձին: Հանդիսավոր մասն Իշխանաձորում կայացավ գյուղի Անդրանիկ Զոհրաբյանի անվ. մարզադաշտում: Ներկա էին զորամասի զինվորները, սպաները հրամանատար, գնդապետ Լեռնիկ Կնյազյանի գլխավորությամբ, հյուրեր տարբեր համայնքներից, Շուշիից, ՀՀ Սյունիքի մարզից: Ներկաներին ողջունեց ու Անկախության տոնի առթիվ շնորհավորեց զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մանվել Միքայելյանը: Անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության հռչակման պատմությանը՝ Մ. Միքայելյանը նշեց՝ չնայած անկախության հռչակումը եղավ միջազգային նորմերին համապատասխան, սակայն Արցախի ժողովուրդն իր անկախ ապրելու իրավունքը ձեռք բերեց ոչ թե քաղաքական գործընթացով ու իրականացրած հանրաքվեով, այլ իր հազարավոր որդիների արյան գնով: Նա նաև հավելեց, որ Քաշաթաղում ապրող, արարող, շենացնող մեր հայրենակիցները հերոսներ են, որովհետև նրանք են քաջերի կիսատ թողածը շարունակում: Ելույթից հետո եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախի Հանրապետության կայացման զոհասեղանին իրենց կյանքը դրած հերոսների: Այնուհետևերաժշտական մասով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ  նվագախումբը՝ Վահան Համբարձումյանի ղեկավարությամբ: Պարային ելույթով հանդես եկան նաև Բերձորի արվեստի դպրոցի  Իշխանաձորի մասնաճյուղի սաները: Նրանց միացան դպրոցի շատ աշակերտներ, և մարզադաշտում միասին պարեցին զինվորն ու աշակերտը: Օրվա առթիվ նաև պարգևներ հանձնվեցին: Տոնական միջոցառումը շարունակվեց միասնական պարով, բարձր տրամադրությամբ: Իշխանաձորում ավարտելով միջոցառումը՝ զինվորականները մեկնեցին Միջնավան, որտեղ նույնպես կայացավ նման ցերեկույթ:

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Նորություններ


04/09/2018