Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁ-ՏԵՍԼԱԿԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ



ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁ-ՏԵՍԼԱԿԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է եռօրյա գիտական կոնֆերանսը` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին: Կոնֆերանսին մասնակցում էին կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, երիտասարդ գիտնականներ տարբեր գիտական կառույցներից, զորային օղակի սպաներ:

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁ-ՏԵՍԼԱԿԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸԿոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու և մարտահրավերները չեզոքացնելու համար: Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ: Ամփոփելով գիտական կոնֆերանսը՝ զինվորականներն ու գիտնականները նշել են, որ նման ձևաչափով քննարկումները պետք է շարունակական բնույթ կրեն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանելու շատ խնդիրներ, տալու լուծման առաջարկներ և իրականացնելու ավելի հիմնավորված բարեփոխումներ:

Խորագիր՝ Նորություններ


11/09/2018