Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԿՈՆՖԵՐԱՆՍ



ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԿՈՆՖԵՐԱՆՍՍեպտեմբերի 9-ից 10-ը  Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը  տեղի է ունեցել   «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով կոնֆերանս:

Մեթոդագործնական պարապմունքները և կոնֆերանսը կազմակերպել էր ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունը և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը, որին մասնակցում էին զորամիավորումների, զորամասերի հրամանատարների` ԱՀՏԱ  գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, զինվորական հոսպիտալների բժիշկ-մասնագետներ, ՀՀ ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԿՈՆՖԵՐԱՆՍզինվորական դատախազության, քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հոգեբանական օգնության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հոգեբույժ-հոգեբան մասնագետներ և դատաբժիշկ-հոգեբաններ:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ներկայացրել են զինծառայողների շրջանում ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները և կանխարգելման ուղղությամբ  կատարվող աշխատանքները: Ներկաները կարևորել են նմանատիպ հանդիպումները, որոնք նպաստում են զինված ուժերում  ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելմանը:

Խորագիր՝ Նորություններ


11/09/2018