ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ՇԱՆԹ-2018» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացվել զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները։
Պայմանականորեն փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, դրությունը սահմանին սրվել է, կան կորուստներ:
Նախարարություններն այժմ գործում են արտակարգ ռեժիմով, քանի որ պայմանականորեն համարվում է, որ կան նաև տեխնածին ու բնական աղետներ, ինչպես նաև փախստականների ներհոսքի վտանգ: Առկա է սպառնալիք, որ փախստականների հետ Հայաստան կարող են ներթափանցել նաև ահաբեկիչներ:
Արտակարգ ռեժիմով իր գործառույթներն է իրականացնում նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Պայմանականորեն ՀՀ ԱԳՆ են կանչվել դեսպանները, որպեսզի տեղեկացվեն առկա իրավիճակի ու Հայաստանի դիրքորոշման մասին:
Խորագիր՝ Նորություններ