Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՇԱՆԹ-2018» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ



ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՇԱՆԹ-2018» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸՍեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ–ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձել է այն հիմնական նպատակներին, խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք դրված էին զորավարժությունների հիմքում, հավաստիացնելով, որ պայմանական պատերազմին ներգրավված բոլոր օղակները, պետական և ռազմական կառավարման մարմինները, խաղարկման խմբերի մասնակից զինծառայողները բարձր մակարդակով կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

Զորավարժության շրջանակում պետական կառավարման համակարգի բոլոր օղակների միջև ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն, իրապես ստուգվել և գնահատվել են ղեկավար մարմինների կարողությունները։

Արդյունքում՝ առավելապես իրականությանը համապատասխանեցված  պայմանական պատերազմի սցենարային զարգացումների և նախնական արդյունքների հիման վրա մատնանշվել են այն հիմնական բացթողումներն ու աշխատանքային ուղղությունները, որոնց առնչությամբ կկայացվեն համապատասխան եզրակացություններ։

Խորագիր՝ Նորություններ


14/09/2018